
Նախկինների թեման շուրջ հինգ տարի դրոշակ դարձրած Նիկոլ Փաշինյանի իշխանությունում պաշտոն են շնորհել նախկինների, իսկ այժմ հեղափոխականների սրտի օլիգարխ Սամվել Ալեքսանյանի տիկնոջը՝ Շողերինա Մկրտչյանին։
Երեկ Էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ ձեւավորվել է Հայ-ռուսական գործարար խորհուրդը, որի համանախագահ Հայաստանի կողմից ընտրվել է «Երևան սիթի»-ի տնօրենների խորհրդի նախագահ Շողերինա Մկրտչյանը, իսկ Ռուսաստանի կողմից՝ «Wildberries» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Տատյանա Բակալչուկը։
Խորհուրդը ստեղծվել է «գործարար ոլորտում հայ-ռուսական փոխգործակցության ընդլայնման ու դիվերսիֆիկացման, երկկողմ հարաբերություններում առկա խնդիրների վերլուծության և խոչընդոտների վերացման, համատեղ հանդիպումների ու կոնֆերանսների միջոցով երկխոսության խորացման նպատակով»։