Անգլիայի եկեղեցին համաձայնել է օրհնել նույնասեռական զույգերին
Advertisement 1000 x 90

Անգլիայի եկեղեցին համաձայնել է օրհնել նույնասեռական զույգերին

Անգլիական եկեղեցին համաձայնել է հովիվներին թույլատրել օրհնել նույնասեռական զույգերին քաղաքացիական ամուսնությունից հետո: Այս մասին հայտնում է եկեղեցու պաշտոնական կայքը։

Անգլիական Եկեղեցու Գլխավոր Սինոդը ողջունել է առաջարկները, որոնք թույլ են տալիս նույնասեռական զույգերին քաղաքացիական ամուսնությունից կամ քաղաքացիական զուգընկերությունից հետո գալ եկեղեցի՝ շնորհակալություն հայտնելու, իրենց հարաբերությունները Աստծուն նվիրելու և Աստծո օրհնությունը ստանալու համար:

Անգլիկան եկեղեցին այժմ կոչ է անում հոտին ողջունել միասեռական միությունները՝ նշելով, որ դա համահունչ է «Աստվածաշնչի քրիստոնեական նոր ըմբռնմանը, որը հիմնված է առողջ հարաբերությունների, 21-րդ դարում մարդկային էության և սեռականության ճիշտ ըմբռնման վրա»:

 



Նման նյութեր