ԱՄՆ Նյու Ջերսի նահանգում գտնվող Նյուարկ քաղաքի օդանավակայանի թռիչքուղու վրա բախվել են United Airlines ավիաընկերության երկու ինքնաթիռ և կոտրել միմյանց թեւերը։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Նշվում է, որ Boeing 757-ը պետք է մեկներ Օռլանդո, սակայն տեխնիկական խնդիրների պատճառով վերադարձել է մեկնման գոտի, իսկ երկրորդ օդանավն այդ պահին կայանված է եղել։ Առաջին ինքնաթիռում գտնվող ուղևորը պատմել է, որ բախման ժամանակ ցնցում է զգացել, մինչդեռ ինքնաթիռում ոչ ոք չի տուժել։ Մարդիկ ապահով կերպով իջեցվել են, իսկ երկու ժամ անց մեկնել են Օռլանդո մեկ այլ չվերթով: Հաղորդվում է, որ Դաշնային ավիացիոն վարչությունը հետաքննում է միջադեպը: Պաշտոնյաները հայտնել են, որ բախման պահին Boeing-ը քարշակում է եղել: Միջադեպի արդյունքում պոկվել է ինքնաթիռներից մեկի թևի մի մասը։