Սիրիայում երկրաշարժից վնասվել է հայկական սրբատեղին՝ Սուրբ Աննա եկեղեցին․ արձագանքել է Արամ Ա-ն
Advertisement 1000 x 90

Սիրիայում երկրաշարժից վնասվել է հայկական սրբատեղին՝ Սուրբ Աննա եկեղեցին․ արձագանքել է Արամ Ա-ն

«Գանձասարի» ֆեյսբուքյան էջում լուսանկարներ են հրապարակվել Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով Սուրբ Աննա եկեղեցու ավերածությունների մասով։

«Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը խոր ցաւով իմացաւ Եագուպիէ գիւղի հսկայ աւերներուն մասին, որոնց շարքին նաեւ Ս. Աննա հայ եկեղեցին։ Ս. Աննան, պատմական եկեղեցի ըլլալով, մեր ժողովուրդին համար դարձած է ուխտատեղի։ Ստորեւ կը ներկայացնենք քանդումներէն պատկերներ։

Վեհափառ Հայրապետը երէկ եւ այսօր կապ հաստատեց Բերիոյ հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Մակար Եպս. Աշգարեանի եւ համայնքային պատասխանատուներու հետ եւ մօտէն հետեւեցաւ երկրաշարժին պատճառով դժուարութեան մատնուած մեր ժողովուրդի զաւակներու իրավիճակին։ Մեր պատասխանատուները յատուկ հոգածութիւն ու խնամք կը ցուցաբերեն եօթը կեդրոններու մէջ ապաստանած մեր հայորդիներուն՝ անոնց հայթայթելով անհրաժեշտ կարիքներ։ Այս առիթով մեր համայնքի պատասխանատուները Նորին Ս. Օծութեան փոխանցեցին, թէ յատուկ յանձնախումբի ճամբով սկիզբ առած է վնասուած տուներու արձանագրութեան աշխատանքը»։



Նման նյութեր