Արցախցի երգիչ Միքայել Գրիգորյանը, որն առավել հայտնի է Միշա բեմական անվամբ, այս օրերին Մոսկվայում է։ «Փոքրիկ ղարաբաղցի» երգով ճանաչման հասած` այժմ արդեն 14-ամյա երգիչը հստակ քայլերով առաջ է շարժվում երաժշտական աշխարհում։ NEWS.am STYLE-ը Միշայի հետ զրուցել է առաջիկա նորությունների, ծրագրերի եւ, իհարկե, իր սրտում հատուկ տեղ զբաղեցնող հայրենիքի՝ Արցախի մասին։
«Քանի որ շատ հաճախ հրավերներ էի ստանում Մոսկվայից՝ տարբեր մրցույթների, համերգների մասնակցելու, նաեւ այդ ընթացքում առաջարկ եմ ստացել երաժշտական լեյբլի հետ համագործակցելու, որոշեցի տեղափոխվել այնտեղ։ Բայց իմ աշխատանքը երաժշտական լեյբլի հետ չեղարկվեց, եւ ես այդ ընթացքում սկսեցի միայնակ ստեղծագործել։ Ընթացքում, խորհրդակցելով Լիրա Քոչարյանի հետ (երգչի պրոդյուսերն է․ հեղ․), որոշեցի աշխատել պրոդյուսեր Սոֆիա Ղուլյանի հետ, ում վաղուց ճանաչում էի»,- պատմում է պատանի կատարողը։
Ամբողջությամբ՝ style.news.am