Հոլիվուդյան լեգենդ Շերը չի պատրաստվում ամուսնանալ իր նոր սիրելիի՝ Ալեքսանդր Էդվարդսի հետ։
76-ամյա հիթմեյքերը հայտնվել է թերթերի ու ամսագրերի շապիկներին՝ այն բանից հետո, երբ հայտնի դարձավ 40 տարով փոքր Էդվարդսի հետ սիրավեպի մասին։ Զույգին առաջին անգամ միասին նկատել են 2022 թվականի նոյեմբերին, եւ նրանց սիրավեպն այդ ժամանակվանից շարունակվում է։ Էդվարդսը վերջերս Շերին ադամանդե մատանի է նվիրել։
«Խոսքեր չկան», – գրել էր երգչուհին Twitter-ում՝ տարածած շլացուցիչ մատանու կադրին կից:
THERE R NO WORDS,
ALEXANDER,A.E pic.twitter.com/TZOYLGVWkv— Cher (@cher) December 25, 2022
«Նրանք շատ սիրահարված են»,- PEOPLE-ին ասել է աղբյուրը՝ հավելելով, որ զույգն անբաժան է եղել Grammy մրցանակաբաշխությանն ընդառաջ երեկույթի ժամանակ։ «Ամբողջ գիշեր նրանք անբաժան են եղել ու համբուրվել են»,- հավելել է աղբյուրը։ «Նրանք չեն խոսում ամուսնության կամ նման այլ բաների մասին, բայց շատ կրքոտ են միմյանց հանդեպ: «Շերին դուր է գալիս, որ նա երիտասարդ է», – ասում է նա։
Նոր սերը երգչուհու համար մխիթարություն է, քանի որ նա վերապրել է մոր՝ Ջորջիա Հոլթի ցավալի կորուստը, ով մահացել է անցյալ տարեվերջին։ Կինը 96 տարեկան էր։ «[Նա] օգնեց թեթեւացնել կորստի ցավը», – վերջերս PEOPLE ամսագրին ասել է երաժշտական արդյունաբերության աղբյուրը:
Ինչ վերաբերում է Էդվարդսի կողմից Շերին Սուրբ Ծննդյան տոնին նվիրած մատանուն, ապա դա «կատարյալ նվեր էր՝ օգնելու նրան հաղթահարել այս դառը քաղցր ժամանակը», – հավելել է աղբյուրը: