Թագավորներն էլ են մարդ…
Այս շաբաթ Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ երրորդն այցելեց լոնդոնյան մզկիթներից մեկը։ Երբ նա հանեց կոշիկները, ինչպես պահանջում են մահմեդական կանոնները, պարզվեց, որ թագավորի գուլպաներից մեկը ծակ է, ինչն էլ արձանագրեց The Telegraph թերթի լուսանկարիչը…
Հասարակ բրիտանացիների արձագանքը, որքան էլ զարմանալի է, խիստ դրական է. «Վայ, ինչ լավ է, մեր թագավորը մերոնցից է, սովորական մարդ», «Մեր թագավորը ժողովրդի ծոցից է դուրս եկել։ Հարգանքներս», «Բա բոլորիս համար այս ծանր օրերին տնտեսում է։ Ապրած կենա», «Նա, ով առնվազն մի զույգ ծակ գուլպա չունի պահարանում, թող առաջինը քար նետի թագավորի վրա»…
Արմեն Դուլյանի ֆեյսբուքյան էջից