Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 24 հազարը
Advertisement 1000 x 90

Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 24 հազարը

Թուրքիան և Սիրիան ցնցած ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 24 հազար 178-ի, տեղեկացնում է CNN-ը։ Մասնավորապես, Թուրքիայում զոհերի թիվը առնվազն 20 հազար 655 է, վիրավորների թիվը՝ ավելի քան 80 հազար։

Սիրիայում զոհերի թիվը 3513 է, մի քանի հազար մարդ վիրավոր է։ Al Jazeera-ն հայտնել է, որ Թուրքիայում որոնողափրկարարական աշխատանքներում ներգրավված է ավելի քան 166 հազար մարդ։ 93 հազար մարդ տարհանվել է Թուրքիայի հարավային շրջանների աղետի գոտուց։ ՄԱԿ-ից հայտնել են, որ երկու երկրներում առնվազն 870 հազար մարդ սննդի հրատապ կարիք ունի։

 



Նման նյութեր