Քաղցկեղի զարգացմանը նպաստող գործոն, որը մարդիկ հաճախ են անտեսում
Advertisement 1000 x 90

Քաղցկեղի զարգացմանը նպաստող գործոն, որը մարդիկ հաճախ են անտեսում

Պարզ ածխաջրերի գործածությունը քաղցկեղի զարգացմանը նպաստող գործոններից մեկն է։ Այս մասին moslenta.ru-ի հետ զրույցում ասել է գաստրոէնտերոլոգ Ռուստեմ Սադիկովը։

Մասնագետի խոսքով՝ նման պարզ ածխաջրերի աղբյուրների շարքին է դասվում քաղցրավենիքը, ուստի մեծ քանակությամբ կոնֆետների, թխվածքաբլիքների, տորթերի և այլ քաղցրավենիքի գործածությունը կարող է հանգեցնել չարորակ բջիջների առաջացման։ Բացի այդ, աղանդերների չարաշահման դեպքում օրգանիզմում ձևավորվում են գլիկացիայի վերջնական արտադրանքի մնացորդներ, որոնք դժվարությամբ են դուրս գալիս օրգանիզմից և հավելյալ բորբոքումների պատճառ են դառնում։

«Ապացուցված է, որ գլիկացիայի վերջնական արտադրանքը մեծ դեր է խաղում քաղցկեղի այնպիսի տեսակների առաջացման ու զարգացման գործում, ինչպիսին են կրծքագեղձի քաղցկեղը, մելանոման, լյարդաբջջային կարցինոման, ենթաստամոքսային  գեղձի քաղցկեղը, աղիների քաղցկեղն ու թոքերի քաղցկեղը», – նշել է մասնագետը։

Նրա խոսքով՝ քաղցկեղի զարգացումից խուսափելու համար հարկավոր է առաջին հերթին ճիշտ սննդակարգի հետևել։

tert.am