2023թ. փետրվարի 11֊ին Հալեպ ժամանած Հայաստանի Հանրապետության ազգային փրկարարական ծառայության խումբը այցելեց Ս.Քառասնից Մանկանց Մայր եկեղեցի`ընդունելության արժանանալով Բերիո Հայոց Թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Մակար Ս. Եպս. Աշգարյանի կողմից։ Այս մասին հայտնում են Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունից:
«Սրբազան Հայրը դրվատանքի խոսքեր ուղղեց Հայաստանից ժամանած փրկարարներին` նշելով, որ նրանց կատարած հսկայածավալ աշխատանքը մեծ գնահատանքի է արժանացել թե Հալեպի նահանգային իշխանությունների և թե ողջ հալեպահայ համայնքի կողմից։
Սրբազան հայրը հանգամանորեն ներկայացրեց Ս.Քառասնից Մանկանց եկեղեցու պատմությունը, որից հետո Սրբազան Հոր առաջնորդությամբ միասնաբար արտասանվեց Տերունական աղոթքը։
Հանդիպման ավարտին եկեղեցում իրականացվեց մոմավառություն` ի հիշատակ ավերիչ երկրաշարժի անմեղ զոհերի։
Փրկարարական խմբի անդամներին ուղեկցում էին ՀՀ ԳՀ խորհրդական, հյուպատոս Բաբկեն Բադալյանը և Հալեպում ՀՀ ԳՀ անձնակազմը», – ասված է հյուպատոսության ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրության մեջ։