- Ցիտրուսային հյութեր:
Համեղ են, շատ օգտակար, բայց միայն՝ ոչ ատամի էմալի համար: Այն առույգացնող թթու համը, որի համար մենք սիրում ենք ցիտրուսային հյութերը, իր մեջ թթուներ է պարունակում: Նշանակում է, որ նարնջի ու թուրինջի հյութերը քայքայում են ատամի էմալը: Եթե դուք առանց դրանց ապրել չեք կարող, ապա հյութը խմելուց հետո պարզապես ողողեք բերանը: Կամ էլ ծայրահեղ դեպքում հյութը խմեք ձողիկով:
- Լոլիկի թանձրուք:
Թվում է, թե նրանում ոչ մի վտանգավոր բան չկա, բայց վերոնշյալ թթուները նաև այստեղ կան: Եվ մինչ թթուն քայքայում է ատամի էմալը, թանձրուքի պիգմենտը ներծծվում է նրա մեջ, նշանակում է, ատամները մգանում են: Նույն այդ պատճառով էլ ուշադիր եղեք մակարոնեղենի հետ, քանի որ սովորաբար հենց դրա հետ են մատուցում լոլիկի թանձրուքը:
- Թեյ:
Թեյ բոլորն են սիրում: Բայց եթե դուք միայն թեյ եք խմում, այն էլ` մեծ քանակությամբ, չմոռանաք, որ այս բույսի տերևները մեծ քանակությամբ ֆտոր են պարունակում: Թեյ պատրաստելիս՝ այն եփելիս ֆտորի մի մասն անցնում է ըմպելիքի մեջ: Ֆտորն անհրաժեշտ է ատամների առողջության համար, բայց եթե օրգանիզմում դրա ավելցուկ է նկատվում, ապա ոսկրային հյուսվածքը սկսվում է քայքայվել:
- Չրեր:
Շատ սննդաբաններ խորհուրդ են տալիս շաքարավազն ու կոնֆետները փոխարինել չրերով: Սա լավ խորհուրդ է, միայն, եթե մոռանաս ատամների առողջության մասին: Ծիրանաչրի կպչուն փափկամիսը կպչում է ատամներին ու տառացիորեն դրանց մակերեսին դաջում է այն շաքարը, որը կա չրերի մեջ: Համեղ է, բայց էմալի համար շատ վտանգավոր:
- Ընկույզ և պոպկորն:
Իսկ ահա այստեղ այլ վտանգ է թաքնված` ատամների, լնդերի ու պլոմբների մեխանիկական վնասվածք: Այս համատեքստում հատկապես վտանգավոր է պոպկորնը: Դա, իհարկե, թեթև, այսպես կոչված, օդային եգիպտացորեն է, բայց ներսում այն թաքցնում է շատ կոպիտ սերմեր: Հենց դրանք էլ հաճախ դառնում են միկրովնասվածքների պատճառ` մնալով ատամների արանքում:
- Չիփսեր:
Ի՞նչ վտանգավոր բան կա դրանում: Չիփսը կարտոֆիլ է, ընդ որում, կատարյալ մշակված այն բանի համար, որ թքի հետ միավորվելիս՝ վերածվի ատամների համար վնասակար գլյուկոզայի: Դուք քաղցր չեք ուտում, բայց ստանում եք ատամները քայքայող արագ ածխաջրածիններ:
- Ալկոհոլ:
Բացի նրանից, որ ալկոհոլը և հատկապես սպիտակ գինին պարունակում է թթուներ, որոնք էմալի վրա բացասական ազդեցություն են գործում, այն նաև նվազեցնում է թքի արտադրությունը: Իսկ դա նշանակում է, որ ատամների վրա նստում են դրանց համար վտանգավոր մանրէներ: Դրա համար էլ սպիտակ գինի խմելուց հետո խմեք մի բաժակ ջուր:
- Պահածոներ:
Բոլոր թթվեցված մթերքները պարունակում են թթուներ, իսկ էմալի վրա դրանց բացասական ազդեցության մասին մենք արդեն խոսել ենք: Էմալի աստիճանական քայքայումը պահածոների սիրահարների համար երաշխավորված է:
Հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը