Ռուս հանրահայտ բժիշկ ու հետուստահաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը նշել է գիշերային մղձավանձների անսպասելի պատճառներից մեկը։ Այս մասին նա խոսել է իր «Ամենակարևորի մասին» հաղորդաշարի եթերում։
Մասնագետի խոսքով՝ մղձավանջների պատճառ կարող է դառնալ որոշակի դեղորայքի ընդունումը։ Խոսքը, մասնավորապես, զարկերակային գերճնշման դեմ կիրառվող որոշ դեղամիջոցների, այդ թվում՝ ամլոդիպինի և դրա տիպի դեղերի մասին է։ Բժշկի խոսքով՝ այդ դեղերի ընդունման պարագայում մասնագետները սովորաբար նման կապ են տեսնում։
Միևնույն ժամանակ մասնագետը նաև ընդգծել է, որ ժամանակին զարկերակային գերճնշման դեպքում լայն կիրառում ուներ պրազոզին դեղամիջոցը, մինչդեռ այժմ այն այլ նպատակներով է կիրառնում։
«Այսօր մենք այդ դեղամիջոցով զարկերակային գերճնշում չենք բուժում։ Ընդհակառակը՝ մենք դրանով բուժում ենք մղձավանջները»,- հավելել է նա։