Ինչ ախտանշանների միջոցով է մարդու լեզուն հուշում վիտամինների պակասի մասին
Advertisement 1000 x 90

Ինչ ախտանշանների միջոցով է մարդու լեզուն հուշում վիտամինների պակասի մասին

Վիտամիններն ու հանքանյութերը շատ կարևոր են օրգանիզմի բնականոն աշխատանքի համար, իսկ որոշակի նյութերի պակասի դեպքում մարդը կարող է նույնիսկ հիվանդանալ։ Նման խնդիրներից խուսափելու համար հարկավոր է ժամանակին հայտնաբերել կարևոր տարրերի պակասը, որը երբեմն դրսևորվում է որոշակի արտաքին փոփոխություններով, գրում է Otolaryngology Online Journal-ը։

Ատամնաբույժ Մանի Բհարդվաջի խոսքով՝ որոշ վիտամինների պակասի մասին մարդուն կարող է նախազգուշացնել նրա լեզուն։ Օրինակ՝ B12 և B9 վիտամինների ու Ֆերիտինի պակասի մասին կարող են հուշել լեզվի վրա առաջացած ճաքերը, կնճիռներն ու բշտիկները։ Այս ախտանշանը հանդիպում է բնակչության 1-2 տոկոսի մոտ, սակայն դրա ծանրության աստիճանը կարող է տարբեր լինել։

Լեզվի նման վիճակը կարող է պայմանավորված լինել վիտամին В12-ի դեֆիցիտով կամ սակավարյունության այն տեսակով, որի դեպքում օրգանիզմը չի կարողանում յուրացնել տվյալ վիտամինը։ Հետազոտությունները ցույց են տվել, որ վիտամին В12-ի ցածր մակարդակի դեպքում 22 կամավորից 8-ի մոտ նկատվում էին լեզվի նման արտաքին փոփոխություններ։

tert.am