«Այս նախագծում ես հանդես եմ եկել որոշակի էպատաժային էլեմենտներով». Սյուզաննա Մելքոնյանը՝ արտաքին փոփոխությունների, «Ну-ка, все вместе!»-ի հոբելյանական եթերաշրջանի և Անահիտ Ադամյանի ելույթի մասին (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Այս նախագծում ես հանդես եմ եկել որոշակի էպատաժային էլեմենտներով». Սյուզաննա Մելքոնյանը՝ արտաքին փոփոխությունների, «Ну-ка, все вместе!»-ի հոբելյանական եթերաշրջանի և Անահիտ Ադամյանի ելույթի մասին

Այս տարի ռուսական «Ну-ка, все вместе!» նախագծի 5-րդ տարին է. ընթանում է հոբելյանական եթերաշրջանը՝ բաղկացած 5 հաղորդումից: Նախագծի ժուրիի կազմում է 3-րդ եթերաշրջանի հաղթող Սյուզաննա Մելքոնյանը, որը Tert.am Life-ի հետ զրույցում պատմել է նկարահանումների, արտաքին փոփոխությունների և նախագծի շրջանակում երիտասարդ երգչուհի Անահիտ Ադամյանի ելույթի մասին:
«Այս եթերաշրջանում ընդգրկված էին մասնակիցներ, որոնք մասնակցել էին նախորդ եթերաշրջաններին: Այս եթերաշրջանում ընդգրկված էր 36 մասնակից և յուրաքանչյուր եթերաշրջանից երկուական մասնակից անցնում էր հաջորդ փուլ: Քանի որ անցած եթերաշրջանում ևս ժուրիի կազմում էի, այդ փորձը տվեց իր պտուղները. այս տարի ավել հղկված էի այս գործում: Դեռևս մասնակից լինելու ժամանակաշրջանից սկսած գիտեի՝ եթե հաղթեմ, ապա հայտնվելու եմ «պատին» (նկատի ունի նշյալ նախագծում ժյուրիի անդամների նստելու վայրը-Խմբ.)»,- ասել է Սյուզաննա Մելքոնյանը:

Երգչուհին հանդիսատեսի առաջ միշտ ներկայացել է դասական կերպարներով, բայց այս նախագծի շրջանակում Սյուզաննա Մելքոնյանը դիմել է արտաքին փափոխությունների և պարզաբանել՝ ինչով էին դրանք պայմանավորված:
«Այս տարի հոբելյանական եթերաշրջան է և յուրաքանչյուր հաղորդմանը մեզանից յուրաքանչյուրը պետք է պահեր այդ տոնական տրամադրությունը: Ունենալով որոշակի փորձ և ծանոթ լինելով նախագծին՝ ես ևս հագուստի առումով այլ կերպ եմ ներկայացել: Ես դասական, էլեգանտ և մինիմալիստական ոճի սիրահար եմ, բայց այս անգամ արվել են որոշակի էպատաժային էլեմենտներ: Հագուստիս հեղինակներն են Ֆաինան, Արայիկ Գաբաջյան, Կարինա Խաչատրյանը, որոնք դիպուկ, ճիշտ և մանրակրկիտ աշխատանք են իրականացրել»,- մանրամասնել է երգչուհին:

Նշենք, որ նախագծի այս եթերաշրջանին մասնակցել է նաև երիտասարդ հայ երգչուհի Անահիտ Ադամյանը, որը բավարար բալեր չհավաքելու պատճառով, չի անցել հաջորդ փուլ: Սյուզաննա Մելքոնյանը այս առնչությամբ նշել է, որ Անահիտը երիտասարդ և տաղանդավոր երգչուհի է, և ամեն բան առջևում է:
«Միանշանակ, որպես հայուհի, որը պետք է գնահատի իր հայրենակցուհուն, հուզիչ պահ էր Անահիտի բեմելը, հատկապես, երբ օտար երկրում ես, բայց ցավոք այս անգամ նրա կողմից ընտրված երգը ճիշտ չէր և բոլորն էին ցավում, քանի որ ելույթն այնպիսին չէր, ինչպիսին կարող էր լինել: Շատ նրբություններ կան թեկուզ երգի ընտրության հարցում, քանի որ լինում են դեպքեր, երբ մասնակիցը չի ընտրում՝ ինչ պետք է կատարի, նրան պարզապես կարող են տալ երգը և վերջ: Անահիտն իր հերթին փորձել է անել ամեն ինչ, որպեսզի լավ ներկայանա, բայց հուզական վիճակն իրենն արեց, իսկ ես ամբողջ էությամբ մտնում էի իր դրության մեջ: Ես իմ անցած ճանապարհին ունեցել եմ դեպքեր, երբ սխալ երգ է տրվել, բայց փորձել եմ ամեն բան անել, որ գոնե այդ շրջանակում կարողանամ լավ ելույթ ունենալ: Չկարողացանք հանդիպել հաղորդումից հետո, բայց իր մայրիկի հետ անընդհատ կապի մեջ եմ և նախագծի շրջանակում փորձում եմ օգնել ինչով կկարողանամ. մենք հայրենակիցներ ենք և պետք է իրար կողքի լինենք»,- եզրափակել է երգչուհին:

tert.am