Ռուս ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի կինը՝ դերասանուհի Լիզա Մորյակն իր հեռախոսում արգելափակել է ամուսնու հեռախոսահամարը։
«Երեւում է, ժամանակին ես արգելափակել եմ այն: Ես սեղմեցի բոլոր հնարավոր կոճակները եւ այժմ զանգեր չեմ ստանում ամուսնուցս»,- Instagram-ում գրել է Մորյակը։ Նա կատակել է, որ դրանում առավելություններ կան, քանի որ իր սիրելիից զանգեր չի ստանում՝ «»որտե՞ղ ես» հարցադրումով։
«Ամեն դեպքում մենք կապի մեջ ենք։ Միայն ես եմ զանգում։ Եթե նա ուզում է խոսել ինձ հետ, նա գրում է ինձ «զանգիր», եւ մենք խոսում ենք»:
Լիզա Մորյակը եւ Սարիկ Անդրեասյանը սկսել են հանդիպել 2019 թվականին, նրանք ամուսնացել են 2022 թվականի նոյեմբերին, իսկ այս փետրվարին նրանց ընտանիքում համալրում է սպասվում։