Ռումինիայի հարավ-արևմուտքում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով երկրի ֆիզիկայի զարգացման հետազոտությունների ռումինական ազգային ինստիտուտին:
Ռումինիայի սեյսմոլոգները երեկ նույնպես գրանցել էին 5,2 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը երկրի հարավ-արևմուտքում գտնվող Գորջ կոմսությունում էր: