Հայ վեց նկարիչներ Մոնակոյում մասնակցում են «LIGHT!» ցուցահանդեսին
Advertisement 1000 x 90

Հայ վեց նկարիչներ Մոնակոյում մասնակցում են «LIGHT!» ցուցահանդեսին

Հայ վեց նկարիչներ Մոնակոյում մասնակցում են ​​ամենամյա թեմատիկ՝ «LIGHT!»  ցուցահանդեսին, որն անցկացվում է Մոնակոյի նկարիչների միջազգային ասոցիացիայի ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցությամբ եւ արքայազն Ալբերտ II-ի հովանավորությամբ:

«Այս տարի հուսով ենք մեր ներդրումն ունենալ Հայաստանի մասին իրազեկության բարձրացման գործում՝ հնագույն մշակույթով եւ ավանդույթներով երկրի, որը դարեր շարունակ տեսել է, թե ինչպես է իր հողն աստիճանաբար փոքրանում՝ սպառնալով եւ՛ բնակչության կյանքին, եւ՛ նրա ժառանգությանը:

Ուստի անհրաժեշտ է կիսվել եւ փոխանցել այս ժառանգությունը, որը հուսահատորեն պաշտպանված է իր քաղաքացիների կողմից։ Տելուրային եւ սուրբ մշակույթը, որ կրում է յուրաքանչյուր հայ, այն ավանդույթներն են, որոնք սնուցում են մեր ապագան կառուցելու հիմնական արժեքները։ Այս հզոր թրթիռը հաճախ զգում են նրանք, ովքեր ճանապարհորդում են հայոց հողով: Շրջապատող մշակույթներից շատերի ազդեցությամբ Հայաստանն ունի շատ հարուստ պատմություն, թեեւ դաժանաբար ավերվել է արշավանքներից: Քրիստոնյա Հայաստանն ունի եկեղեցիների, վանքերի եւ խաչքարերի արժեքավոր ու ընդարձակ ճարտարապետական ​​ժառանգություն։

Ցուցահանդեսում տարածք է հատկացվել վեց հայ երիտասարդ նկարիչների՝ ինչպես Հայաստանից, այնպես էլ Սփյուռքից, ովքեր իրենց աշխատանքով հաստատում են ամուր կապը իրենց ծագման հետ»,- ասվում է ցուցահանդեսի կազմակերպիչների հայտարարության մեջ։

Զուգահեռաբար, Մոնակոյի Կարմիր Խաչը կներկայացնի լուսանկարիչ Նիկ Դանցիգերի աշխատանքը՝ Կարմիր Խաչի հետ համագործակցությամբ Հայաստանում տարեցների կյանքի մասին ֆոտոշարադրություն:

news.am