ԽՈՅ
Այսօր դուք միլիոնատերի նման ձեզ կպահեք` աջ ու ձախ ծախսելով ձեր փողերը, որպեսզի բավարարեք սիրելիի բոլոր քմահաճույքները: Սիրելին, իհարկե, երջանիկ կլինի, սակայն պետք չէ տարվել ու մոռանալ, որ փողերը կարող են վերջանալ:
ՑՈՒԼ
Այսօր սիրելին կխոսի ձեզ հետ ձեզ համար անհասկանալի բաների մասին, որոնք կառաջացնեն ձեր զարմանքը: Աշխատեք սիրելիին հասկացնել, որ ամեն ինչ չէ նրա պատմածից, որ պետք է ձեզ եւ հասկանալի:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Այսօր կզարմանաք` ինչպես առաջին դասարանցին դպրոց հաճախելիս, եւ դրա պատճառը կլինի սիրելիի անսպասելի պահվածքը:
ԽԵՑԳԵՏԻՆ
Այսօրվա մասին ձեզ համար աստղերը հստակ բան չեն կարող ասել: Օրը լի է ճակատագրի անսպասելի շրջադարձերով:
ԱՌՅՈՒԾ
Եթե սիրելիի հետ խնդիրներ ունեք, ապա չարժե դրանցից խուսափելու համար նրանից հեռու փախչել: Դրանից խնդիրը չի լուծվի, այլ ներսից կկրծի ձեզ: Ավելի լավ է ամեն ինչ միանգամից լուծեք:
ԿՈՒՅՍ
Այսօր ձեր սիրելիի բախտը չի բերի, եւ դա նրան կբարկացնի: Աշխատեք ինչ-որ կերպ պակասեցնել նրա բացասական էմոցիոնալ ֆոնը եւ դառնալ օրվա ամենամեծ հաջողությունը նրա համար:
ԿՇԵՌՔ
Պետք չէ արժեզրկել անցած սիրո մասին մեկ լուսավոր ու մեծ հիշողությունը շատ ու մանր այլ հիշողություններով: Հիշողությունն ամենաթանկ բանն է, որը դուք այսօր ունեք, այնպես որ` զգույշ վերաբերվեք դրա հետ:
ԿԱՐԻճ
Այսօր դուք ձեր ամբողջ ժամանակը կվատնեք ապագայի մասին երազելով: Հուսանք` այդ ապագան այդքան էլ հեռավոր չէ:
ԱՂԵՂՆԱՎՈՐ
Ձեր սիրելին ձեր կողքին պետք է լինի ոչ միայն ուրախության, այլեւ տխրության պահին: Այսօր դուք հնարավորություն կունենաք փորձել նրան երկու իրավիճակներում էլ: Վերջապես կպարզեք, թե որքան շատ միմյանց կարիքն ունեք:
ԱՅԾԵՂՋՈՒՐ
Այսօր արժե ժամանակ հատկացնել սիրելիի հետ համատեղ հանգստին: Դժվար թե կարողանաք քաղաքից դուրս գնալ, սակայն սրճարան կամ թատրոն կարող եք այցելել:
ՋՐՀՈՍ
Այսօր դուք շատ զբաղված կլինեք: Այնքան, որ ձեր գործերը գրանցված կլինեն րոպե առ րոպե, եւ յուրաքանչյուր լրացուցիչ գործողություն իսկական աղետ կլինի ձեզ համար: Աստղերը խորհուրդ են տալիս ձեր ծրագրերում ներառել նաեւ սիրելիին, հակառակ դեպքում` նա կսկսի կարծել, թե նա ձեզ այլեւս պետք չէ:
ՁԿՆԵՐ
Այսօր ձեր սիրելիին շատ դժվար կլինի պատասխանատու ընտրություն կատարելը, եւ միայն ձեր խորհուրդն ու աջակցությւոնը կօգնի նրան: