Երկրպագուներն անհանգստացած են Ալլա Պուգաչովայի համար։ Պատճառը՝ նրա հրապարակած տեսանյութն է դարձել, որը նկարահանվել է տանը։ Կադրում Ալլա Բորիսովնան իրեն ցույց չի տալիս, լսվում է միայն նրա ձայնը։ Երգչուհին բառացիորեն հազիվ է խոսում՝ ուժ գործադրելով։ Այս մասին հայտնում է «КП»-ն։
Ալլա Պուգաչովան արդեն մի քանի ամիս է, ինչ գտնվում է Իսրայելում։ Նա հանգիստ կյանք է վարում օտար երկրում: Պրիմադոննան իր ողջ ժամանակը տրամադրում է երեխաներին՝ Լիզային եւ Հարրիին։
Ալլա Բորիսովնան վերջին շրջանում չի ներկայանում հանրությանը։ Այս անգամ արտիստուհին եւս չի հայտնվել կադրում, բայց կադրից դուրս նրա ձայնն անհանգստացրել է ուշադիր հետեւորդներին։
Պուգաչովան մեկնաբանել է երկվորյակների՝ կատակների մրցույթում հաղթելու փորձերը. «Սպասում եմ արդյունքին։ Կրկեսի արտիսները գիտեն, թե քանի տարի են աշխատում, որպեսզի միշտ հաջողության հասնեն»,- դստերը քաջալերել է սիրող մայրը։
Շատ բաժանորդների համար աստղի ձայնը ցավալիորեն խռպոտ է թվացել։ Ոմանք նշել են, որ աստղը խոսում է ուժ գործադրելով։