Խոշոր պլանով․ Արփի Ալտո vs Ջուլիա Ռոբերթս
Advertisement 1000 x 90

Խոշոր պլանով․ Արփի Ալտո vs Ջուլիա Ռոբերթս

Հայացքում առկա թեթեւությունը, գանգուր մազերը եւ հիշվող ժպիտն այն երեք բաղադրիչներն են, որոնք միավորում են հայ երիտասարդ երգչուհի Արփի Ալտոյին եւ հոլիվուդյան դերասանուհի Ջուլիա Ռոբերթսին։ NEWS.am STYLE-ը որոշել է ավելի շատ նմանություններ գտնել հայի եւ ամերիկուհու միջեւ։

Գեղեցիկ կազմվածք

Նեղ գոտկատեղ, ձգված ոտքեր եւ ուղիղ մեջք. էլ ի՞նչ է անհրաժեշտ գեղեցկության չափանիշներին հասնելու համար: Ճիշտ է՝ ոչինչ։ Ռոբերտսին եւ Ալտոյին դա տրված է բնության կողմից, եւ նրանք, իրենց հերթին, չեն վախենում դա ցուցադրել։

Սերը Հնդկական օվկիանոսի հանդեպ

Արփին Շրի Լանկայից իր լուսանկարների տակ կիսվել է իր տպավորություններով։ Բայց Ջուլիա Ռոբերթսը վայելում էր մեկ այլ ափը՝ Բալին, երբ նկարահանվում էր «Eat, Pray, Love» եւ «Ticket to Paradise» ֆիլմերում։ Նրանց շատ նման ժպիտով լուսանկարներից կարելի է մեկ եզրակացություն անել՝ նրանց դուր է գալիս Հնդկական օվկիանոսը:

Վոկալային տվյալներ

Արփին հրեշտակային ձայն ունի, ու դրա շնորհիվ է համբավ ձեռք բերել։ Բայց ամերիկացի դերասանուհու համար երգելը աշխատանքի մի մասն է։ Բավականին լավ ք ստացվում դերասանուհու մոտ՝ դատելով «Գեղեցկուհին» ֆիլմից։

news.am