Ռեփեր Ջիգանը բուժում է ստանում «Роса» մասնավոր հոգեբուժական կլինիկայում։ Այս մասին հայտնել է Super.Ru-ն։
Լրատվամիջոցների աշխատակիցներն ուսումնասիրել են Ջիգանի նկարները հիվանդանոցից եւ համեմատել դրանք «Роса» կլինիկայի պաշտոնական կայքի լուսանկարների հետ։ Լրագրողները նշել են, որ ինտերիերը եւ այլ մանրամասներ մեծապես համընկնում են։ Հիվանդանոցը մասնագիտացած է դետոքս ծրագրերի, հոգեբանական ու հոգեբուժական հիվանդությունների բուժման մեջ, եւ հիվանդներին օգնում են վերականգնվել նյարդային խանգարումներից, ինչպես նաեւ դեպրեսիվ վիճակներից հետո: Կլինիկան օգնում է նաեւ ազատվել ալկոհոլից, նիկոտինից եւ թմրամոլությունից ուենցած կախվածությունից։