
Դիլիջանում արդեն հաճախ կարելի է հանդիպել կովկասյան ազնվացեղ եղջերուների, որոնք բնակվում են «Դիլիջան» ազգային պարկի տարածքում:
Ինչպես երևում է նաև տեսանյութում, բնակիչները մոտենում են, հիանում կենդանու գեղեցկությամբ, սակայն չեն խանգարում նրանց վայելել իրենց հանգիստը:
Դիլիջանի բնությունն ու մաքուր օդը բարենպաստ են եղջերուների վերաբնակեցման և բազմացման համար, իսկ համայնքի բնակիչներն ու զբոսաշրջիկները հնարավորություն ունեն նրանց հաճախ հանդիպելու: