Glaxo ընկերությունն ավելի քան 40 տարի թաքցրել է Zantac դեղի վտանգավորությունը
Advertisement 1000 x 90

Glaxo ընկերությունն ավելի քան 40 տարի թաքցրել է Zantac դեղի վտանգավորությունը

Բրիտանական Glaxo դեղագործական ընկերությունն ավելի քան 40 տարի թաքցրել է ստամոքսի խոցի եւ այրոցի դեմ իր դեղամիջոցի՝ Zantac-ի վտանգավորությունը, հայտնում է Bloomberg-ը։

Գործակալությունը պարզել է, որ դա կապված է դեղամիջոցի ազդող նյութի` ռանիտիդինի հետ, որը որպես դեղամիջոց ընդունելու դեպքում արտազատում է N-նիտրոզոդիմեթիլամին (NDMA) ուժեղ քաղցկեղածինը։ Եվ արտադրողն այս կողմնակի ազդեցության մասին իմացել է դեռ 1978 թվականից։

Ընկերությունը թաքցրել է ուսումնասիրությունների արդյունքները եւ դեղատներից հետ չի կանչել դեղամիջոցը։

Ռանիտիդինի վտանգավորության մասին լայնորեն հայտնի դարձավ 2019թվականին։ Ամբողջ աշխարհում սկսեցին հետ կանչել դեղամիջոցները։

Մինչդեռ մի շարք դեղագործներ պնդում են, որ Zantac-ի ընդունման դեպքում քաղցկեղի առաջացման բարձր ռիսկն ապացուցված չէ։

news.am