Մադոննայի նախկին տունը Հոլիվուդ Հիլզում, որը նրան է պատկանել 1993-ից 1996 թվականներին, վաճառքի է հանվել: Այդ մասին գրում է People-ը։
Երգչուհին 1993 թվականին գնել էր 1920-ականների իսպանական ոճով կառույցը մոտ 5 միլիոն դոլարով և երեք տարի անց վաճառել այն։
Տան ներկայիս սեփականատերը համարվում է մոդելավորող Լեոն Մաքսը, ով հույս ունի այն վաճառել 21 մլն դոլարով։
Առանձնատունն ունի ինը ննջասենյակ և վեց լոգասենյակ։ Առանձնատունն ունի նաև բակ՝ արմավենիներով, շատրվանով և բուխարիով, գրադարան, երկհարկանի հյուրասենյակ և այլ հարմարություններ։
Տարածքում կան ցանկապատեր, ցիտրուսային ծառեր, լողավազան և երկու մեքենայի համար նախատեսված ավտոտնակ։