
Ձիասպորտի Հայաստանի հավաքականի անդամ Քերի Աղաջանյանը պայքարում է 2024թ. Փարիզի ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելու համար, հայտնում է ՀԱՕԿ մամուլի ծառայությունը:
Գեղավարգ (դրեսաժ) մրցաձևում Աղաջանյանը, Սոմյուր անունով 16-ամյա նժույգով, բավականին բարձր միավորներ է վաստակել Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում անցկացված Եվրոպայի ու Դանիայի Հերնինգ քաղաքում կայացած աշխարհի առաջնություններում, ինչպես նաև ԱՄՆ-ի միջազգային վարկանիշային մրցաշարում:
Հայաստանի ձիասպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Նորայր Ստեփանյանը հայտնել է, որ մինչև Օլիմպիական խաղերը մարզուհին կմասնակցի ևս մի շարք վարկանիշային մրցաշարերի, կավելացնի միավորների քանակը և հավանաբար կնվաճի ուղեգիր: