Երգչուհի Ռիհաննան հարցազրույց է տվել Vogue ամսագրին։ Դրանում նա պատմել է այն դժվարությունների մասին, որոնց հանդիպել է մայրանալուց հետո։ Աստղն իրեն համեմատել է զոմբիի հետ։
«Չես քնում։ Ընդհանրապես։ Եթե նույնիսկ ցանկանայիր: Ընկեր, դու հիմնականում զոմբի ես: Դու պարզապես ավտոմատ շարժումներ ես անում և դառնում պարանոիդ»,- ասել է Ռիհաննան:
Երգչուհին խոստովանել է, որ մայրանալուց հետո ստիպված է եղել հրաժարվել նախկին ապրելակերպից։ Բացի այդ, Ռիհաննան ասել է, որ երեխայի կյանքի առաջին օրերն ամենադժվարն են։
«Հիվանդանոց մտնում ես զույգով, դուրս գալիս երեք հոգանոց ընտանիքով։ Սա խելագարություն է։ Եվ, Աստված իմ, այդ վաղ օրերը խենթություն են: Ընդհանրապես չես քնում, նույնիսկ եթե ցանկանաս », – խոստովանել է նա: