
Բիլ Գեյթսի և նրա նախկին կնոջ՝ Մելինդայի դուստրը՝ Ջենիֆերն, ապրում է եռահարկ պենտհաուսում՝ սեփական լողավազանով։ Նյու Յորքում գտնվող անշարժ գույքը գնահատվում է 51 միլիոն դոլար, հայտնում է New York Post-ը:
Բնակարանը զբաղեցնում է 826 ք. մ ներսում եւ 315 ք. մ դրսում՝ տեռասի տեսքով։ Պենտհաուսն ունի վեց ննջասենյակ, վեց լոգասենյակ, երկու զուգարան, մի քանի պատշգամբ և երկու կայանատեղի։
Նախկինում պենտհաուսը պատկանել է Ֆորմուլա 1-ի չեմպիոն Լյուիս Հեմիլթոնին։
Շենքի հարմարությունները ներառում են փակ լողավազան, մարզասրահ, թուրքական բաղնիք և պատշգամբ: Առանձնատանն ապրել են Ջենիֆեր Լոուրենսը, Ջասթին Թիմբերլեյքը և Ջեսիկա Բիլը, Ռայան Ռեյնոլդսը և Բլեյք Լայվլին, Հարի Սթայլսը, Ջեյք Ջիլենհոլը, The Weeknd-ը և այլ աստղեր։
Ջենիֆեր Գեյթսն ամուսնացած է օլիմպիական չեմպիոն Նիլ Նասարի հետ: Ունեցվածքը նրա ծնողների նվերն է եղել Սթենֆորդի համալսարանն ավարտելուց հետո: