Թվում էր, թե կյանքի ամենամեծ դժվարությունը սայլակին հայտնվելն էր, բայց հետո… (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Թվում էր, թե կյանքի ամենամեծ դժվարությունը սայլակին հայտնվելն էր, բայց հետո…

Թվում էր, թե կյանքի ամենամեծ դժվարությունը սայլակին հայտնվելն էր, բայց հետո՝ մոր մահից հետո պիտի Սերոբը հասկանար, թե որն է ամենամեծ դժվարությունը… Երբ այդ ամենի հետ մնաց միայնակ՝ 4 պատերի մեջ։

Զինվորի տունը ներդրել է անձնական օգնականի ծառայությունը, որպեսզի միայնակ մնացած զինհաշմանդամներն անելանելի վիճակում չհայտնվեն։ Այս հարցում մեզ աջակցում է ԱՄՆ-ում գործող Family Rescue Fund-FRF հիմնադրամը։

Հիմնադրամի նախագահ Նազ Բաշքիջյան-Աթիկյանը պատրաստակամություն է հայտնել ողջ 2023-ի ընթացքում այս ծառայության ծախսերը վերցնել իր վրա, որպեսզի միայնակ մնացած ոչ մի զինհաշմանդամ զրկված չլինի կենցաղային տարրական պայմաններ ունենալուց՝ տաք ճաշից, մաքուր հագուստից ու միջավայրից, հոգատարությունից…



Նման նյութեր