Սելենա Գոմեսը խոստովանել է, որ գիրացել է գայլախտի դեմ դեղամիջոցի պատճառով
Advertisement 1000 x 90

Սելենա Գոմեսը խոստովանել է, որ գիրացել է գայլախտի դեմ դեղամիջոցի պատճառով

Երգչուհի եւ դերասանուհի Սելենա Գոմեսը պատասխանել է քաշի ավելացման պատճառով հեյթերների քննադատությանը։ Նրա խոսքերը մեջբերում է Page Six-ը։

Երգչուհու խոսքով՝ քաշը տատանվում է դեղամիջոցների պատճառով։ «Երբ ես դեղորայք եմ ընդունում, որպես կանոն, գիրանում եմ։ Դա նորմալ է։ Երբ ես դադարեցնում եմ դրանց ընդունումը, ապա որպես կանոն, նիհարում եմ», – բացատրել է նա:

Գոմեսը հեյթերներին հորդորել է չհետեւել իրեն սոցցանցերում եւ զայրացած մեկնաբանություններ չգրել նրա արտաքինի մասին։ «Ես մոդել չեմ։ Լինում են օրեր, երբ մենք կարող ենք մեզ լավ չզգալ, բայց ես կնախընտրեի առողջ լինել եւ հոգ տանել իմ մասին: Իմ դեղերը կարեւոր են, եւ ես հավատում եմ, որ դրանք ինձ օգնում են»,- նշել է երգչուհին։

2015 թվականին բժիշկները Սելենա Գոմեսի մոտ ախտորոշեցին ծանր աուտոիմուն հիվանդություն՝ համակարգային կարմիր գայլախտ, իսկ 2017 թվականին փոխպատվաստեցին երիկամը։

news.am