#ԿԱՐԵՎՈՐ․ Օգնենք մեր բնությանը վերականգնվել և պահպանենք այն միասին
Advertisement 1000 x 90

#ԿԱՐԵՎՈՐ․ Օգնենք մեր բնությանը վերականգնվել և պահպանենք այն միասին

#ԿԱՐԵՎՈՐ

#եղեք_ուշադիր

Հարգելի բնասերներ,

Ամբողջ օրվա ընթացքում Ազնվացեղ եղջերուների բուծման կենտրոնի կողմից ազատության մեջ բաց թողնված երկու արուները անընդհատ զբոսնում են Դիլիջանի ոլորանների շրջակայքում և շատ հաճախ նաև հենց ճանապարհի վրա։ Արդեն ամբողջ ինտերնետը ողողված է նրանց նկարներով ու վիդեոներով։ Մեր թիմի և ազնվացեղ եղջերուների բուծման կենտրոնի աշխատակիցները անընդհատ փորձում ենք նրանց հեռացնել վտանգավոր տարածքից։

#Ուշադիր վարեք Դիլիջանի ոլորանների վրա, քանի որ շփոթված կենդանիները կարող են ամենաանսպասելի հատվածում ուղղակի ցատկել ձեր մեքենաների առաջ։

Օգնենք մեր բնությանը վերականգնվել և պահպանենք այն միասին։



Նման նյութեր