Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը առողջ է և կարող է հաջողությամբ ծառայել որպես պետության ղեկավար։ Այս մասին ասված է Սպիտակ տան բժիշկ Քևին Օ’Քոնորի եզրակացության մեջ՝ ամերիկացի առաջնորդի ամենամյա բժշկական հետազոտության արդյունքներով։
«Նախագահ Բայդենն առողջ և եռանդուն 80-ամյա տղամարդ է, ով ի վիճակի է հաջողությամբ կատարել նախագահական պարտականությունները, այդ թվում՝ որպես կառավարության գործադիր ճյուղի ղեկավար, պետության ղեկավար և գերագույն գլխավոր հրամանատար», – եզրակացության մեջ ասել է բժիշկը:
Ըստ Օ’Քոնորի, մանրակրկիտ նյարդաբանական հետազոտությունը կրկին ցույց է տվել, որ Սպիտակ տան ղեկավարի գլխում ուղեղի կամ այլ նյարդաբանական խանգարման նշաններ չկան, ինչպիսիք են ինսուլտը, ցրված սկլերոզը, Պարկինսոնի հիվանդությունը կամ աճող կողային սկլերոզը։
Նա հավելել է նաև, որ Բայդենն, այդուհանդերձ, որաշակի հիվանդություններ ունի, այդ թվում՝ հաճախահազությունը։
Հատկանշական է, որ Բայդենի առողջական վիճակի և մտավոր ունակությունների մասին բազմիցս բարձրաձայնել են նրա քաղաքական հակառակորդները՝ հաշվի առնելով ԱՄՆ նախագահի հաճախ կրկնվող սխալ արտահայտությունները, անունների և տեղանունների շփոթելը և այլն։