
Ամերիկացի գործարար Քրիս Ջեններին կասկածում են իր սիրելիի՝ Քորի Գեմբլի հետ ամուսնանալու մեջ՝ մատանու պատճառով, որը երկրպագուները նկատել են նկարներից մեկում։ Page Six-ի լրագրողներն ուշադրություն են հրավիրել սոցցանցերում նման մեկնաբանությունների վրա։
Քարդաշյան քույրերի մայրը Սուրբ Վալենտինի օրը լուսանկար են հրապարակել Գեմբլի հետ։ Տեղադրված կադրում 67-ամյա գործարար կնոջ ձեռքին 10 կարատանոց ադամանդով զարդարված մատանի է։ Նշվում է, որ զարդի արժեքը կազմում է 1,2 մլն դոլար։
Հետևորդները կարծում են, որ Ջենները, հնարավոր է, նշանվել կամ գաղտնի ամուսնացել է իր սիրելիի հետ՝ թաքցնելով տեղեկությունը երկրպագուներից։ «Դուք տեսե՞լ եք Քրիսի նոր մատանին: Նշանվա՞ծ է նա», «Հետաքրքիր է՝ նշանվե՞լ է, թե՞ արդեն ամուսնացել է», «Հետաքրքիր մատանի է», «Ինտրիգա», – բարձրաձայնել են բազմաթիվ օգտատերեր։

Kris Jenner sparks engagement rumors after flashing diamond ring