Երկրաշարժ` Իրանում, Սյունիքում զգացվել է 2-3 բալ
Advertisement 1000 x 90

Երկրաշարժ` Իրանում, Սյունիքում զգացվել է 2-3 բալ

Փետրվարի 17-ին, տեղական ժամանակով ժամը՝ 23:33-ին (Գրինվիչի ժամանակով ժամը՝ 19:33-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.52⁰ և արևելյան երկայնության 44.98⁰ աշխարհագրական կոորդինատներով Իրան՝ Խոյ քաղաքից 3 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4․3 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ:

Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի Ագարակ, Մեղրի և Քաջարան քաղաքներում՝ 2-3 բալ ուժգնությամբ։