Ռուսաստանում երեխան բատուտի վրա կոտրել է ողնաշարը
Advertisement 1000 x 90

Ռուսաստանում երեխան բատուտի վրա կոտրել է ողնաշարը

Սանկ Պետերբուրգում 11-ամյա երեխան հոսպիտալացվել է բատուտի կենտրոն այցից հետո, հայտնում է Nevsky News-ը։

Տուժածի ծնողներն անմիջապես չեն դիմել բուժհաստատություն, երեխան վնասվածքից հետո գրեթե մեկ շաբաթ տանն է եղել։ Երբ աղջկա ինքնազգացողությունը վատացել է, ընտանիքը դիմել է բժշկի։

Բժիշկները երեխայի մոտ ախտորոշել են երկու ողնաշարի կոմպրեսիոն կոտրվածք, ծանր սալջարդ և կրծքավանդակի շրջանի կոնտուզիա։ Նա հայտնել է, որ վեց օր առաջ բատուտի վրա անհաջող ընկել է։