ԱՄՆ-ի Օրեգոնի նահանգի ինժեներները ներկայացրել են Cassie երկոտանի ռոբոտին: Տեսանյութը հասանելի է բուհի կայքում:
Ի տարբերություն նախորդ սերնդի ATRIAS մոդելի, որը ցուցադրվել է երկու տարի առաջ, նոր մարդանման ավտոմատ սարքը երկու ոտք ունի, բայց զուրկ է ձեռքերից, իրանից ու գլխից: Տեղաշարժման բարձր արագության պատճառով մասնագետներն առաջարկում են Cassie-ն օգտագործել արտակարգ պայմաններում բեռների օպերատիվ տեղափոխման համար և փրկարարական աշխատանքներում: