Մեծահասակների քնի տեւողությունը ձմռանը կես ժամով ավելանում է, պարզել են Բեռլինի Շարիտե կլինիկայի գիտնականները: Աշխատանքի արդյունքները հրապարակվել են Frontiers in Neuroscience ամսագրում։
Գիտնականներն ուսումնասիրել են պոլիսոմնոգրաֆիայի ենթարկված 292 մասնակիցների տվյալները՝ մի ուսումնասիրություն, որտեղ պացիենտներին խնդրում են քնել սովորական եղանակով, առանց զարթուցիչի, եւ մեթոդը հետեւում է քնի որակին, տեսակին եւ տեւողությանը: Բոլոր մասնակիցներին հետեւել են տարվա տարբեր ժամանակներում՝ ամիսների միջեւ եղած տարբերությունները դիտարկելու համար:
Բացառվել են նաեւ այն կամավորները, որոնք ընդունել են քնի վրա ազդող դեղամիջոցներ՝ պոլիսոմնոգրաֆիայի ընթացքում տեխնիկական խափանումներով, ինչպես նաեւ արագ քնի ուշացումով ավելի քան 120 րոպե (ենթադրվում էր, որ արագ քնի առաջին դրվագը բաց է թողնվել):
Խանգարումների ախտորոշումների մեծ մասը կապ չուներ սեզոնների հետ, բայց անքնությունն ավելի հաճախ ախտորոշվում էր մինչեւ տարեվերջ: Ձմռանը քնի ընդհանուր ժամանակը, պարզվել է, մեկ ժամ ավելի երկար է։ Այնուամենայնիվ, արագ քունը ձմռանը 30 րոպե ավելի երկար է եղել, քան ամռանը:
Հայտնի է, որ արագ քունն ուղղակիորեն կապ ունի ցիրկադային ռիթմերի հետ, որոնց վրա ազդում են լուսավորության փոփոխությունները:
Հեղինակները ենթադրում են, որ ձմռանն ավելի վաղ քնելը կարող է օգնել հարմարվել սեզոնայնությանը: Բացի այդ, իշխանություններն ու գործատուները պետք է մտածեն դպրոցական եւ աշխատանքային գրաֆիկները՝ քնի սեզոնային կարիքներին հարմարեցնելու մասին։