Առավոտյան արթնանալուց հետո գլխացա՞վ եք ունենում: Med2.ru-ի հաղորդմամբ՝ պատճառները կարող են տարբեր լինել, այդ թվում՝ վկայել հիվանդությունների մասին:
Ալկոհոլ և հոգեբանական խնդիրներ: Մարդիկ, ովքեր երեկոյան ժամերին ալկոհոլ են օգտագործում, առավոտյան արթնանալուց հետո հաճախ են գանգատվում գլխացավից: Սա կարող է նկատվել հոգեբանական խնդիրներ ունեցող մարդկանց շրջանում, ովքեր դեղամիջոցներ են օգտագործում դեպրեսիայի, անքնության, տագնապայնության դեմ:
Դեպրեսիա, տագնապի զգացում: Սրանք հաճախ են հանգեցնում առավոտյան ժամերին պարբերական գլխացավի: Դեպքերի մեծամասնությունում այս խնդիրներն ուղեկցվում են անքնությամբ:
Քնի սխալ ռեժիմ: Այս դեպքում գլխացավ առաջանում է քիչ քնելու հետևանքով: Մասնագետները խորհուրդ են տալիս քնել նվազագույնը 7-8 ժամ: 6 ժամից պակաս կամ 8.5 ժամ և ավելի քնելու դեպքում առավոտյան ձեզ կանհանգստացնի գլխացավը:
Ապնոէ: Գլխացավը հաճախ ապնոէի հետևանք է՝ շնչառության ժամանակավոր դադար քնի ընթացքում:
Գլխացավը կարող է նաև այլ առողջական խնդիրների հետևանք լինել՝ զարկերակային բարձր ճնշում, գլխուղեղի ուռուցք, վնասվածքներ, կաթված և այլն: Մասնագետները խորհուրդ են տալիս դիմել բժշկական օգնության, եթե գլխացավը նկատվում է շաբաթական երկու անգամ, երբ առաջանում է ուժեղ գլխացավ և ջղակծկումներ իրանի հատվածում, երբ այն ուղեկցվում է թուլությամբ:
Քնի որակը լավացնելու համար խորհուրդ է տրվում քնել և արթնանալ նույն ժամերին: Պարբերաբար սպորտով զբաղվեք, քիչ օգտվեք գադջետներից, նվազագույնի հասցրեք սուրճի և ալկոհոլի օգտագործումը: Քնելուց առաջ լոգանք ընդունելը և մի բաժակ տաք կաթ խմելը կօգնեն թուլանալ:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը