Հանուն գեղեցկության վիրաբուժական միջամտությունները վիճելի հարց են։ Ոմանք կողմ են, իսկ մյուսները դատապարտում են։ Այնուամենայնիվ, կա միայն մեկ ճշմարտություն՝ յուրաքանչյուրն ունի գեղեցկության իր ընկալումը։ Բայց չպետք է մոռանալ, որ երբեմն այդ ճշմարտությունը պարտադրվում է ստանդարտների տեսքով։ Օրինակ, աղջիկներն ունեն 90-60-90 թվային պարամետրեր կամ տիկնիկային դեմք: NEWS.am STYLE-ի այսօրվա ժողովածուում ներկայացնում ենք աղջիկների, որոնք փորձել են վերածնվել գեղեցկության համընդհանուր չափանիշի՝ Բարբիի տեսքով։
Լիլի Մորտո՝ հայկական «Բարբի»։ Թե կյանքում, թե էկրանին աղջիկը իրական չի թվում։ Ասես Դիսնեյի մուլտհերոս լինի։
Նա չի թաքցնում, որ դիմում է պլաստիկ վիրաբույժների ծառայություններին, օրինակ՝ Instagram-ում պարբերաբար հրապարակելով, այսպես կոչված, «գեղեցկության ներարկումների» պրոցեդուրաները։
Վալերիա Լուկյանովան Օդեսայից է, ով ստացել է նաեւ կենդանի Բարբի տիկնիկի կոչում։
Անբնական դիրքեր, չափազանց կապույտ աչքեր եւ պլաստիկայի անթիվ հետքեր դեմքին։
Վանիլա Չամուն ասիացի է, ով լիովին կերպարանափոխել է իրեն: Սկսած մաշկի գույնից, վերջացրած գոտկատեղով։ Նրա հիմնական նպատակը Ֆրանսիայից իսկական ճենապակյա տիկնիկի նմանվելն է։
Ցանկալի արդյունքին հասնելու համար նրանից պահանջվել է ավելի քան հարյուր հազար դոլար։ Նա փոխվել է աչքերի, դեմքի ձեւորը, քթի չափը, պակասել են նաեւ կողոսկրերը եւ հայտնվել են սիլիկոնե իմպլանտներ։
Սառա Բերջը նույն տարիքի է, ինչ իսկական Բարբի տիկնիկ։ Աղջիկը մոլագար սեր ունի պլաստիկ միջամտությունների նկատմամբ։ Նրա մարմնի վրա գրանցվել է 26 վիրահատություն՝ դեմքից մինչեւ ոտքեր։
Տիկնիկի հետ նմանությունը ստացվել է, բայց հարյուր հազարավոր եվրոների գնով:
Անժելիկա Կենովան Բարբի տիկնիկի ռուսական տարբերակն է։ Ոսկեգույն գանգուրներ, հաստ խոպոպներ, բարակ իրան ու հոյակապ կրծքավանդակ։
Նա չի սիրում թաքցնել իր հմայքը, նա ակտիվորեն ցուցադրում է Instagram-ում։
style.news.am