Պապուա-Նոր Գվինեայում պատանդ են վերցրել ավստրալացի գիտնականների
Advertisement 1000 x 90

Պապուա-Նոր Գվինեայում պատանդ են վերցրել ավստրալացի գիտնականների

Պապուա-Նոր Գվինեայում առեւանգվել են  Ավստրալիայի Հարավային Քվինսլենդի համալսարանի դասախոսը՝ երկու ասպիրանտների հետ միասին։ Այս մասին տեղեկացրել են արտասահմանյան լրատվամիջոցները։

Նրանց տվյալներով՝ ավստրալացի գիտնականների խումբը Հայլենդս շրջանի, որը գտնվում է երկրի կենտրոնական շրջանում, մայրաքաղաք Պորտ Մորսբիից 530 կիլոմետր հյուսիս-արեւմուտք, հեռավոր գյուղերից մեկում պատանդ է վերցվել զինված մարդկանց կողմից։ Հետազոտողների հետ միասին պատանդ են վերցրել նաեւ կրթական ծրագրի տեղի համակարգողին։ Նրանց ազատ արձակելու համար փրկագին են պահանջում։