Թուրքիայի արտգործնախարարության ղեկավար Մևլութ Չավուշօղլուն փետրվարի 20-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ Անկարան չի միանա Մոսկվայի դեմ միակողմանի պատժամիջոցներին։ Այս մասին գրում է Regnum գործակալությունը:
Միաժամանակ ԱԳՆ ղեկավարը նշել է, որ Թուրքիան Ռուսաստանի համար չի դառնա ԱՄՆ-ի և ԵՄ պատժամիջոցները շրջանցելու վայր։
«Մենք չենք միանում Ռուսաստանի դեմ միակողմանի պատժամիջոցներին, բայց հավատարիմ ենք ՄԱԿ-ի պատժամիջոցներին։ Բայց մենք նաև միջոցներ ենք ձեռնարկում և վերահսկում իրավիճակը, որպեսզի ԱՄՆ-ի և Եվրամիության սահմանած պատժամիջոցները չշրջանցվեն Թուրքիայի տարածքով»,- ասել է Չավուշօղլուն։