«Քիմ Քարդաշյանն ու նրա ընտանիքն իրականում այլմոլորակայիններ են»․ կասկածում են երկրպագուները (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Քիմ Քարդաշյանն ու նրա ընտանիքն իրականում այլմոլորակայիններ են»․ կասկածում են երկրպագուները

Երկրպագուները Քիմ Քարդաշյանին կասկածում էին ՉԹՕ-ների գործունեության մեջ՝ նրա SKIMS լողազգեստների գովազդային արշավից հետո, որտեղ ներկայացված էին «այլմոլորակայիններ»։ Արշավի դեբյուտը տեղի ունեցավ Միացյալ Նահանգներում վերջերս ՉԹՕ-ների հայտնաբերման ֆոնին:

42-ամյա հեռուստաաստղն անցած շաբաթ ներկայացրել է լողազգեստների նոր գովազդային արշավը, որի ռեժիսորն է Spring Breakers-ի տնօրեն Հարմոնի Քորինը: «SKIMS SWIM BY HARMONY KORINE-ը մեկնարկում է փետրվարի 21-ին»,- գրել է Քարդաշյանը Instagram-ում՝ հավելելով այլմոլորակայինների էմոջի։

Լուսանկարներում Քարդաշյանն է SKIMS բիկինիով եւ մոնոկինիով է՝ շրջապատված լողազգեստներով մոդելներով՝ ֆոտոշոփով արված այլմոլորակայինների գլուխներով։ Այլմոլորակայինների ոգեշնչված արշավը մեկնարկել է այն բանից հետո, երբ անցած շաբաթ Ալյասկայի, Կանադայի եւ Միչիգանի վրայով երեք անհայտ թռչող օբյեկտներ են խոցվել: Մի քանի օր առաջ չինական լրտեսական օդապարիկը, որը մեկ շաբաթ թռչում էր ԱՄՆ-ի վրայով, հրթիռով խոցվել էր Հարավային Կարոլինայի ափերի մոտ։ Սոցցանցերում անբացատրելի ակտիվության ֆոնին լուրեր են տարածվել, որ ՉԹՕ-ներն ուղարկվել են այլմոլորակայինների կողմից։

Այն բանից հետո, երբ Քարդաշյանը հրապարակել է SKIMS-ի իր նոր գովազդը, երկրպագուները Քարդաշյանին մեղադրել են այլմոլորակայիններ լինելու եւ գործունեություն ծավալելու մեջ:

«Այս բոլոր ՉԹՕ-ները ոչնչացվել են, որպեսզի մեզ պատրաստեն SKIMS լողազգեստների թողարկմանը, հիմա ամեն ինչ իմաստ ունի»,- գրել է բաժանորդներից մեկը:

«Դրա համար էլ վերջերս մենք ՉԹՕ-ներ ենք տեսնում»,- նկատել է մեկ այլ օգտատեր։ «Քիմին փրկեց մի քանի այլմոլորակայինների, նախքան նրանց ՉԹՕ-ն կկործանվեր… պաշտպանիր այլմոլորակայիններին ամեն գնով», – ավելացրել է երկրպագուն:

«Արդյո՞ք նա հիմա մեզ պատրաստում է այլմոլորակայինների համար», – հարցրել է երրորդը։

«Ես գիտեի, որ այս ՉԹՕ-ները ինչ-որ կապ ունեն Քարդաշյանների հետ», – նկատել է մեկնաբանություն գրողների մեկը: «Նա գիտի մի բան, որ մենք չգիտենք», – համաձայնել է մյուսը: Սոցցանցերի որոշ օգտատերեր հայտարարել են, որ Քարդաշյանն ու նրա ընտանիքն իրականում այլմոլորակայիններ են։ «Նա հաստատ նրանցից մեկն է!!! Արթնացե՛ք, խնդրում եմ», – գրել է մեկ այլ օգտատեր։

style.news.am