Թուրքիայի հարավ-արևելքում նոր երկրաշարժերի հետևանքով տուժել է ութ մարդ, հայտնել է փոխնախագահ Ֆուաթ Օքթայը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նա նշել է ցնցումների հետևանքով տուժածների թիվը։ «Ութ մարդ վիրավորվել է, նրանց տեղափոխել են հիվանդանոցներ»,- ասել է քաղաքական գործիչը։ CNN Türk-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի Հաթայ նահանգի Սամանդաղ քաղաքում կին է մահացել։ Լրագրողները հավելել են, որ Դեֆնե քաղաքում առնվազն չորս մարդ գտնվում է փլատակների տակ։
Երկուշաբթի օրը՝ փետրվարի 20-ին, Հաթայ նահանգի Դեֆնեում և Սամանդաղում երեք րոպե ընդմիջումով երկու ցնցում է տեղի ունեցել՝ 6,4 և 5,8 մագնիտուդ ուժգնությամբ։ Սիրիայում, հետցնցումներից հետո, հայտնել են նաև զոհերի մասին։