Տղամարդը յուրօրինակ կերպով վրեժ է լուծել իրեն դավաճանած նախկին ընկերուհուց
Advertisement 1000 x 90

Տղամարդը յուրօրինակ կերպով վրեժ է լուծել իրեն դավաճանած նախկին ընկերուհուց

Տղամարդն իմացել է դավաճանության մասին ու խորամանկորեն նախկին ընկերուհուց խլել իր տված 600 դոլար արժողությամբ թանկարժեք նվերը։ Այս մասին նա խոսել է հայտնի Reddit ֆորումում։

Snagleradio78 մականունով օգտատերը պատմել է, որ աղջիկն իրեն ոչ պատշաճ կերպով տեղեկացրել է բաժանման մասին։ Մեկ տարվա հարաբերություններից հետո նա պարզապես SMS է ուղարկել, որտեղ գրել է, որ ամեն ինչ ավարտված է:

Խաբված տղամարդը խոստովանել է, որ միայն հետո է հասկացել, թե ինչու է աղջիկն այդ կերպ հայտարարել բաժանման մասին։ Նրա կարծիքով, այդ ժամանակ նա մեկ շաբաթ շարունակ դավաճանելիս է եղել իրեն մեկ ուրիշի հետ։ «Հետ նայելով, հասկանում եմ, որ նա սարսափելի մարդ էր, բայց ես դա չէի նկատել», – ասել է նա:

Տղամարդը հիշել է, որ Սուրբ Ծննդին ընդառաջ 600 դոլարով գնել է երկու հոգու համար նախատեսված սպա սրահի նվեր սերտիֆիկատ։ Նա չի ցանկացել, որ իր նախկին ընկերուհին օգտվի նվերից, ուստի ինքն է գնացել սրահ և պնդել, որ կորցրել է նվեր քարտը։ Քանի որ տղամարդը կարողացել է հաստատել գնումը, սպա սրահը նրա համար վերաթողարկել է սերտիֆիկատը:

«Ամեն ինչ տեղի ունեցավ անցյալ տարի, և ես մոռացա ամեն ինչի մասին։ Վերջերս նախկինս զանգահարեց ինձ և բղավեց, որ սերտիֆիկատն անվավեր է, և իրեն մեղադրել են գողության մեջ։ Ես անջատեցի հեռախոսը»,- պատմել է տղամարդը։

Տղամարդը հավելել է, որ մոտ ապագայում սերտիֆիկատը կօգտագործի նոր ընկերուհու հետ։



Նման նյութեր