Թուրքիայի Հաթայ նահանգում տեղի ունեցած երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 6-ի, հայտնում է Star թերթը։
«Զոհերի թիվը հասել է վեցի», – հաղորդում է թերթը։
Ավելի վաղ Թուրքիայի առողջապահության նախարարությունը հայտարարել էր երկրաշարժերից հետո 300 տուժածների մասին։
Ինչպես հայտնել ենք, Աղետների կառավարման վարչությունը հաղորդել էր, որ Թուրքիայի Հաթայ նահանգում երկուշաբթի օրը երեք րոպե տարբերությամբ և 6,4 և 5,8 մագնիտուդով երկրաշարժեր են գրանցվել: Ավելի վաղ նահանգ էր այցելել Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը, սակայն երկրաշարժերի ժամանակ նա գտնվել է մեկ այլ նահանգում՝ Քահրամանմարաշում։