
Երգիչ Անդրեն վերահրապարակել է իր «Ամէն. Հայր Սուրբ» տեսահոլովակը՝ անդրադառնալով Մեծ Պահքին, նա հրապարակմանը կից գրել է.
«Մեծ պահքը սկսվել է այսօր: 48 օր աղոթքի, ապաշխարության,հոգու և մարմնի նորոգման շրջան է, եկեք այս դժվարին օրերին հուսանք և հավատանք, որ Աստված Իր գերբնական ուժով կպահպանի և կօրհնի Հայ ազգին»: