Ճապոնիայի ափամերձ պահպանությունն առայժմ չգիտի, թե ինչ է գտնված մետաղական գունդը
Advertisement 1000 x 90

Ճապոնիայի ափամերձ պահպանությունն առայժմ չգիտի, թե ինչ է գտնված մետաղական գունդը

Ճապոնիայի ափամերձ պահպանության Օմաեձակիի բաժանմունքի ներկայացուցիչները «ՌԻԱ Նովոստի»-ին ասել են, որ առայժմ չգիտեն, թե ինչ է երեքշաբթի առավոտյան Սիձուոկա շրջանի Էնսյուհամա լողափին գտնված մետաղական գունդը։

«Մենք դեռ չգիտենք, թե ինչ է սա»,- «ՌԻԱ Նովոստի»-ին ասել են բաժանմունքում։

Մինչ այդ Daiichi TV հեռուստաալիքը տեղեկացրել էր, որ մոտ 1,5 մետր տրամագծով գունդը, ենթադրվում է՝ մետաղից, առավոտյան հայտնաբերվել է Նամամացու քաղաքի Ցուբոի շրջանում, ափին մոտ։ Ոստիկանություն էր զանգահարել մի կին եւ տեղեկացրել գնդի մասին։

Ոստիկանները փակել են լողափը։ Գնդի լուսանկարներն ուղարկվել են Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերի եւ ափամերձ պահպանության փորձագետներին։

news.am