Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժից առաջ երկնքում կապույտ բռնկում է նկատվել
Advertisement 1000 x 90

Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժից առաջ երկնքում կապույտ բռնկում է նկատվել

Սոցցանցերի օգտատերերը լուսանկարներ են հրապարակել երկնքում հայտնված լույսի կադրերով, որը ի հայտ է եկել թուրք-սիրիական սահմանին երկուշաբթի երեկոյան տեղի ունեցած երկրաշարժից առաջ։

Լուսանկարներում երևում է կապույտ լույս, որին հաջորդում են ցնցումները։ Նշվում է, որ այս երևույթը նկատել են սիրիական Լաթաքիայի և Թուրքիայի սահմանամերձ շրջանների բնակիչները։

Դամասկոսի համալսարանի սեյսմիկ հետազոտությունների բարձրագույն ինստիտուտի տնօրեն Հալա Հասանը Sham FM ռադիոկայանին ասել է, որ այս կապույտ լույսը բացատրություն չունի, սակայն նշել է, որ ցնցումներից առաջ մթնոլորտի էլեկտրական և մագնիսական դաշտերի փոփոխություն է լինում:

Թուրքիայի աղետների կառավարման վարչությունը երկուշաբթի օրը հաղորդել է Հաթայ նահանգում 6,4 և 5,8 մագնիտուդով երեք րոպեանոց երկու երկրաշարժերի մասին, որոնց հաջորդել են տասնյակ հետցնցումներ։ Վերջին տվյալներով՝ երեք մարդ զոհվել է, 213-ը՝ վիրավորվել։

Երկրաշարժը զգացել են նաև Սիրիայի մի շարք նահանգների բնակիչներ։ Նրանք հայտնել են, որ ստորգետնյա ցնցումները զգացվել են նույնքան ուժեղ, որքան փետրվարի 6-ի երկրաշարժի ժամանակ։



Նման նյութեր