ԽՈՅԵՐ
Այսօր կարդարացնեք «ջուր ծեծել» արտահայտությունը` անխնա բառեր շռայլելով: Այսօր հենց դա ձեզ մոտ առավել լավ կստացվի, սակայն աշխատեք այնպես անել, որ տան անդամները չտուժեն:
ՑԼԵՐ
Այսօր դուք կհասկանաք, որ ձեր սիրելին ամենեւին էլ նա չէ, ում հետ դուք երկար ժամանակ շփվում էիք: Դուք կկարծեք, թե նրան փոխել են, եւ այժմ ձեր առջեւ բոլորվին այլ, հնարավոր է նաեւ ոչ այնքան հաճելի մեկն է կանգնած:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Այսօր աստղերը ձեզ համբերություն են մաղթում: Առանց դրա դուք այսօր 10 րոպե անգամ չեք կարող գտնվել ձեր սիրելիի կողքին:
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Այսօր ձեր լեզվի արագությունը կգերազանցի ձեր մտքի արագությանը: Մի կողմից դա լավ է. վերջապես ձեր մտերիմները կիմանան, թե դուք ինչ եք մտածում նրանց մասին, իսկ մյուս կողմից` արդյոք կարիք կա՞, որ նրանք դրա մասին իմանան:
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Այսօր սիրելին ինչ-որ բանի վերաբերյալ կբացի ձեր աչքերը, եւ դուք կբացահայտեք, որ այն, ինչ տեղի էր ունենում ձեզ հետ մինչ այս, դուք սխալ էիք հասկանում:
ԿՈՒՅՍԵՐ
Այսօր շատ կարեւոր է, որպեսզի սիրելին կարգավորի հարաբերությունները ձեր ընկերներից մեկի հետ, իսկ թե ում հետ, կհասկանաք իրավիճակից ելնելով:
ԿՇԵՌՔՆԵՐ
Այսօր ապատիան կիշխի ձեզ մոտ, այնպես որ` եթե սիրելին ինչ-որ գաղափարներ ունենա ձեզ հետ անհապաղ իրականացնելու, ապա դժվար թե նրա մոտ ստացվի դա:
ԿԱՐԻճՆԵՐ
Այսօր աստղերը խորհուրդ չեն տալիս սիրելիին հաճախ ասել, թե որքան թանկ է նա ձեզ համար եւ թե որքան եք սիրում նրան: Ավելի լավ է դա գործով ապացուցեք:
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Այսօր ձեր սիրելին ամեն ինչ կանի, որպեսզի օրը ձեզ համար իսկական տոն դառնա: Նա կարողանում է ձեզ հաճույք պատճառել, եւ այսօր դուք եւս մեկ ագամ կհամոզվեք դրանում:
ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ
Ռոմանտիկ ժամադրություն` լուսնի եւ աստղերի ներքո. որքան երկար եք երազել այս մասին: Այսօր շատ հավանական է, որ ձեր երազն իրականություն դառնա:
ՋՐՀՈՍՆԵՐ
Այսօր կարեւոր իրադարձություններ անձնական կյանքում չեն սպասվում: Ընտանիքում հնարավոր են խոսակցություններ ֆինանսական հարցերի վերաբերյալ, որոնք ձեր անփութույան պատճառով կարող են վեճի վերածվել:
ՁԿՆԵՐ
Այսօր ձեր սիրելին հակված չի լինի հասկանալ, թե դուք ինչ եք ուզում ասել նրան եւ ինչու եք անում այս կամ այն քայլերը: Դա կարտահայտվի նրա արարքների մեջ: