1954- ի հոկտեմբերի 8-ին, հոկտեմբերի 26-ին, նոյեմբերի 9-ին, ապա նոյեմբերի 11-ին, մեկ ամսվա մեջ չորս անգամ, նույն կալանավորից չորս նամակ ուղղվեց Կրեմլ, և դրանք հասան՝ այդ օրերին ՍՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահող, սովետի առաջին մարշալներից՝ Վորոշիլօվի սեղանին։
Կալանավորը պնդում էր, որ իր կապը Բերիայի ու Անգլիական հետախուզության հետ անհիմն է ու սարքովի և խնդրում էր ներում շնորհել իրեն, բայց նամակը հետ գնաց Վորոշիլօվի կնիքով՝ В реабилитации отказано!
Մինչ այդ, 1940 -ի առաջին օրերին, Բեռլինում, Հիտլերի մտերիմ բարեկամ Հոֆֆմանի լուսանկարչատան մոտով անցնելիս, պատուհանից ներս, սովետական ռեզիդենտի աչքին ընկավ վատ թաքցրած մի քարտեզ, որտեղ ֆաշիստական Գերմանիան կարմիր կետերով նշել էր Մերձբալթիկան, Բելոռուսն ու Ուկրաինան։
1939 – ից, սովորական քարտուղարի քողի տակ, Բեռլինում ՆԿՎԴ -ի այս ռեզիդենտը՝ օպերատիվ ծածկանունը «Զաքար», կլինի առաջինը, ով Կրեմլին կզեկուցի դեռևս 1941-ի հունվարին, որ Հիլտլերը շուտով հարձակվելու է սովետի վրա։
Հեքիաթներն այն մասին, թե սովետը տեղյակ չէր հիտլերի հարձակվելուց, մարազմի ժանրից էին․․․
Բայց, շատ ավելի ուշ, Նիկիտա Խրուշչովը նրան մասին կասի․
«Նա բացարձակ լակոտ էր, և հասել էր դրան ընդամենը Բերիայի ստվերի տակ։ Իրականում, նա անդառնալի վնաս հասցրեց Գերմանիայում սովետական ռեզիդենտուրային, բայց փաստը մնում է փաստ, որ հենց նա զգուշացրեց Կրեմլին՝ Հիտլերի հարձակման մասին»։
Ո՞վ էր Չեկիստ Զաքարը, ում հասցեին իրարամերժ խօսքերի ֆոնին անգամ, սովետը որոշիչ շատ խնդիրներ լուծեց նրա ծառայությամբ։
1906 -ին, Թիֆլիսում, Զաքար Քաբուլյանի և Օսան Պօղոսյանի ընտանիքում ծնված երկու եղբայրները կդառնան ամենավտանգավոր մարդիկ իրենց շրջանում․ վտանգավոր՝ բառացի և ուղիղ իմաստով, որովհետև Չեկիստ Զաքարի մեծ եղբայրը, անձամբ Լավրենտի Պավլօվիչի աջ ձեռքը, Կրեմլի դահիճն էր Անդրկովկասում, ում ձեռքով կործանվեցին 40 հազար ընտանիքներ՝ դրանցից գերակշիռը հայեր։
Չեկիստ Զաքարը հասավ նրան, որ սովետական ատոմային ռումբի փորձարկումից առաջ, թվով մոտ երկու հարյուր գերմանացի գիտնականների կարողացավ «վեռբովկա» անել ու տեղափոխել սովետ։ Այնուհետև, արդեն կոնսլագերներում, հաղթանակից հետո, չեկիստ Զաքարը հմտորեն պեղում էր ամենախելացի գերմանացիներին և հպատակեցնում նրանց Կրեմլի ծրագրերին։
Ընդամենը հինգերորդ դասարան ավարտած, բացարձակ արհեստ ու կրթություն չունենալով, Զաքարը հասավ․
Նախ, Ախալցխեի ժողկոմ։
Ախալցխեի ժող-դատարանի քարտուղար։
Բորժոմիի ապակիների գործարանում հասարակ տնտեսվար ու՝
1934-1939 թթ- ին Աբխազիայի ԻԽՍՀ ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի վարչության պետ, ներքին գործերի ժողկոմ։
Ուկրաինայի ՆԳ ժողկոմի առաջին տեղակալ, ժողկոմի։
1939-1941 թթ-ին, Գերմանիայում Սովետի լիազոր ներկայացուցչության քարտուղար, առաջին խորհրդական, գլխավորում էր Բեռլինում սովետի ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի մշտական գործակալության ցանցը։
1941-1945 թթ-ին, Ուզբեկստանի պետանվտանգության ժողկոմ, ՆԳ ժողկոմ։
1945-1950 թվականներին ԽՍՀՄ ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի ռազմագերիների և կալանվածների գործերով գլխավոր վարչության օպերատիվ բաժնի պետի առաջին տեղակալ, օպերատիվ վարչության պետ, միաժամանակ՝ ատոմային ռումբի վերաբերյալ հետախուզական տվյալների կորզման գծով պետի տեղակալ։
1950-1953 թթ-ին, ճամբարների գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ, ռազմագերիների և կալանվածների գործերով վարչության պետ։
ՆԳ վերահսկողական տեսչության պետի տեղակալ։ Գերմանիայում ՆԳՆ ներկայացուցիչ։
Սովետական հետախուզության գեներալ-լեյտենանտ, Խորհրդային Միության պետանվտանգության 3-րդ կարգի կոմիսար, Հմայակ Քոբուլով՝ Զաքարի և Օսանի կրտսեր որդին։
Իսկ նրանց առաջնեկը՝ Բոգդան Քոբուլովը՝ Կրեմլի դահիճը, անձամբ էր ղեկավարում չեչենների, ինգուշների, հայերի դեպօրտացիոն ծրագիրը, և նրանցից շատերին, գնդակահարում էր ըստ քմահաճության՝ առանց դատ ու դատաստանի։
Բոգդանը՝ Խորհրդային Միության պետանվտանգության 2-րդ կարգի կոմիսար, գեներալ-գնդապետ, աշխատում էր Իրանի սովետական ռեզիդենտուրական ցանցում՝ Իվան Աղայանցի շրջանում։ Հետո դարձավ սովետի պետանվտանգության ժողկոմի առաջին տեղակալ, ապա՝ Արտասահմանում խորհրդային ունեցվածքի գլխավոր վարչության նախագահի՝ Գերմանիայի գծով տեղակալ, իսկ 1953 -ի մարտից, արդեն ՍՍՀՄ ՆԳ նախարարի առաջին տեղակալ։
Ստալինի մահից ու բերիայի ձերբակալումից հետո, առաջինը ձերբակալվեց Զաքարի և Օսանի առաջնեկը՝ Դահիճ Բոգդանը, ու նրան գնդակահարեցին 1953-ի դեկտեմբերի 23-ին, և, ինչպես արդեն հասկացաք՝ գրառման ամենասկզբում, Հմայակի աղերսական նամակներն էին՝ ուղղված Կրեմլ, բայց նույն կրեմլի հպատակ՝ Մարշալ Վորոշիլովը, Բոգդանի գնդակահարությունից երկու տարի անց՝ 1955 – ի փետրվարի 26-ին, կպատասխանի Զաքարի և Օսանի կրտսեր որդուն՝ В реабилитации отказано, ու սովետական հետախուզության գեներալ-լեյտենանտ չեկիստ «Զաքարին»՝ Հմայակ Քոբուլովին, կգնդակահարեն Լուբյանկայի պատերի տակ․․․
Ես կրկնում եմ, բայց տպավորություն է, թե ինքս ինձ եմ կրկնում․
Դու պարտավոր ես առերեսվել քո պատմության ամենակեղտոտ ու ամենալուսավոր կետերին, սիրելի ժողվուրդ, ու դրա արդյունքում, ոչ թե չոռել ու անիծել է պետք՝ այս, կամ այն պետությանը, այլ՝ վերլուծել սեփական բացթողումդ՝ գենային, ավանդական, գործարանային դեֆեկտդ․․․
Նկարում՝ Հմայակ և Բոգդան Քօբուլովները