Ամերիկացի գործարար Իլոն Մասկը մեղադրել է պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդին ուկրաինական հակամարտությունը սրելու մեջ։ Գործարարն իր կարծիքը հայտնել է Twitter-ում։
«Ոչ ոք Նուլանդից ավելի չի սրում այս պատերազմը»,- գրել է Մասկը Twitter-ում։
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն աջակցում է Ղրիմում ռազմական օբյեկտներին հարվածներ հասցնելու գաղափարին և դրանք համարում է «օրինական թիրախներ»։ Նա նաև հայտարարել էր, որ Ուկրաինան, իբր, երբեք անվտանգ չի լինի առանց Ղրիմի թերակղզու առնվազն ապառազմականացման։